fbpx
Սպորտ

Արոնյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մելքումյանը հաղթեց․ Gibraltar Chess Masters 2019

Կայացան Gibraltar Chess Masters 2019 մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց խորվաթ Իվան Սարիչի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը կրկին հաղթեց: Այս անգամ նրա մրցակիցը հնդիկ Ռաունակ Սադհվանին էր: Արոնյանն ու Մելքումյանն այժմ ունեն հավասար՝ 6.5 միավոր ու ևս 11 շախմատիստների հետ կիսում են 5-17 տեղերը:

Առաջատարը 7.5 միավորով ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևն է: Եվս 3 շախմատիստ ունի 7 միավոր: Մրցաշարը կավարտվի այսօր: Gibraltar Chess Masters 2019-ի մրցաշարային ֆոնդը կազմում է 25 հազար եվրո:

Հայտնում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ