Սպորտ

Լևոն Արոնյանը «Բադեն-Բադենի» կազմում դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն

Լևոն Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի կազմում դարձել է գերմանական Բունդեսլիգայի չեմպիոն։ Մրցաշարն այս տարի անցկացվել է օնլայն եղանակով:

Այս մասին Արոնյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել։

«Հրաշալի օր։ Մենք դարձանք Գերմանիայի չեմպիոն «Բադեն-Բադեն» թիմի հետ, իմ «Բոստոն Սելթիկսը» վերադառնում է պայքարի մեջ NBA-ում և արևոտ օր Կառլսրուեում»,- գրել է Լևոն Արոնյանը։

Լևոն Արոնյանն անցկացրել է չորս պարտիա՝ բոլորն ավարտելով ոչ-ոքի։ Առաջնությունում անցկացվել է 7 տուր։ «Բադեն-Բադենը» բոլոր տուրերում հաղթանակ է տարել։

Թիմի կազմում հանդես են եկել նաև ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ֆրանսիացիներ Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Էթյեն Բաքրոն, հունգարացի Ռիչարդ Ռապորտը, անգլիացի Մայքլ Ադամսը, Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ