fbpx
Սպորտ

Արոնյանի, Հովհաննիսյանի, Սարգսյանի և Պետրոսյանի հաջող մեկնարկը արագ շախմատի ԱԱ-ում

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է արագ և կածայկնային շախմատի աշխարհի առաջնությունը: Առաջին տուրում Լևոն Արոնյանը պարտվեց
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանին, այնուհետ տարավ 3 հաղթանակ և 1 պարտիա գրանցվեց`ոչ-ոքի:

Գաբրիել Սարգսյանը 5 տուրերից հաղթեց 3-ում, մեկը տանուլ տվեց, իսկ մեկում էլ կիսեց միավորը:

Կանանց պայքարում կայացան 4 պարտիաներ: Էլինա Դանիելյանը 4 հնարավորից հավաքել է 2,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Լիլիթ Մկրտչյանը: Մարիա Գևորգյանը միայն կես միավոր է հավաքել:

Տղամարդկանց պայքարում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Լևոն Արոնյանը և Վլադիմիր Հակոբյանը 5 հնարավորից հավաքել են 3,5-ական միավոր:



ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ