fbpx
Սպորտ

Grand Chess Tour․ Արոնյանն այս անգամ ոչ-ոքի չխաղաց․ մրցակիցը Կարուանան էր

ԱՄՆ-ում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։

Երեկ կայացան մրցաշարի 4-րդ տուրի պարտիաները։ Արոնյանը սև խաղաքարերով ուժերը չափեց ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ։ Հայ շախմատիստը խաղի վերջնամասում մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց ու 53-րդ քայլում անձնատուր եղավ։

Մնացած 5 պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի։

Արդյունքում՝ ողջ մրցաշարի ընթացքում կայացած 24 պարտիաներից հետո միայն 2 շախմատիստներ են իրենց ակտիվում հաղթանակներ գրանցել․ Անանդն առաջին տուրում, իսկ Կարուանան Արոնյանի հետ պայքարում։ Այս պահին հնդկաստանն ու ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստները 2,5 միավորով կիսում են առաջին հորիզոնականը։ 3-րդից 10-րդ հորիզոնականները զբաղեցնողներն ունեն 2-ական միավոր։ Իսկ Արոնյանն ու Յան Նեպոմնյաշչին կիսում են վերջին 2 հորիզոնականները՝ 1,5 միավորով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ