Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում երեկ մեկնարկեց Գրանդ Չեսս Տուր մրցաշարի եզրափակիչը, որին մասնակցում են Գրանդ Չեսս Տուրի բոլոր մրցաշարերի արդյունքներով 1-4-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները: Ընդհանուր հաշվարկում առաջին հորիզոնականը 67,5 միավորով զբաղեցրել է Մագնուս Կարլսենը, Դին Լիրենը 43,8 միավորով դարձել է երկրորդը, Լևոն Արոնյանը 37,5 միավորով գրավել է 3-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը 36,8 միավորով՝ 4-րդ հորիզոնականը:
Եզրափակիչ մրցաշարը անցկացվում է նոկաուտ համակարգով: Համաձայն մրցաշարի կանոնադրույան առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը մրցում է 4-րդ հորիզոնականը զբաղեցրածի հետ, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրածները՝ միմյանց դեմ:
Երեկ տեղի ունեցած առաջին դասական պարտիայում Արոնյանը հաշտություն կնքեց Դին Լիրենի հետ: Ոչ-ոքի գրանցվեց նաև Կարլսեն – Վաշիե-Լագրավ պարտիայում:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։