fbpx
Սպորտ

Meltwater Champions Chess Tour. Արոնյանը դեռևս 7-րդն է

Ընթանում է արագ շախմատի Meltwater Champions Chess Tour մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։

Մրցաշարում կայացել է ևս 5 տուր։ Հիշեցնենք, որ առաջին 5 պարտիաներից հետո Արոնյանը վաստակել է 3,5 միավոր ու կիսում էր 2-րդ և 3-րդ հորիզոնականը Մագնուս Կարլսենի հետ։

Այս անգամ հայ շախմատիստին չի հաջողվել բարձր արդյունք գրանցել։ Նա պարտվել է Ուեսլի Սոյին, Հիկարու Նակամուրային ու Անիշ Գիրիին, ոչ-ոքի խաղացել Դանիիլ Դուբովի հետ և հաղթել միայն Վան Ֆորեսթին։ Արդյունքում՝ Արոնյանը 10 տուրից հետո ունի վաստակած 5 միավոր։ Այս ցուցանիշով նա զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 16 ուժեղագույն շախմատիստներ։ Սա դեռևս առաջին փուլն է՝ բաղկացած 15 պարտիաներից, որից հետո առաջին 8 հորիզոնականները զբաղեցրածները կտեղափոխվեն մրցաշարի 1/4-րդ եզրափակիչ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ