Սպորտ

Meltwater Champions Chess Tour. Արոնյանն անցումային վերջին տեղով անցավ փլեյ-օֆֆ

Փլեյ-օֆֆ փուլին մոտեցավ արագ շախմատի Meltwater Champions Chess Tour առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։

Հայ շախմատիստին հաջողվեց 15 տուրերից հետո գրավել անցումային վերջին տեղը և ընդգրկվել 16 շախմատիստներից 8 ուժեղագույնների ցանկում։

Արոնյանը 8 միավորով կիսեց 8-ից 9-րդ տեղերը, բայց լրացուցիչ ցուցանիներով զբաղեցրեց անցումային՝ 8-րդ հորիզոնականը։

Փլեյ-օֆֆում Արոնյանի առաջին մրցակիցը կլինի Մագնուս Կարլսենը, ում հետ հայ շախմատիստը կանցկացնի 8 պարտիա։

Նշենք, որ այս փուլում գործելու է նոկաուտ համակարգը և դիմակայությունում պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ