fbpx
Սպորտ

Chessable Masters․ Արոնյանը 3-րդ տեղի համար մրցեց ռուս Արտեմևի հետ

Երեկ ավարտին մոտեցավ Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարը, որին մասնակցում էր նաև հայազգի Լևոն Արոնյանը։

Վերջինս ավելի վաղ կարողացել էր հասնել մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն էր կրել Լի Քուանգ էր ու պայքարում էր բրոնզե մեդալի համար։ Արոնյանի մրցակիցը Վլադիսլավ Արտեմիևն էր։

Առաջին մրցափուլում 4 պարտիաներից հետո գրանցվել էր ոչ-ոքի՝ 2-2 հաշիվը, սակայն, ցավոք, երեկ կայացած 2-րդ մրցափուլում Արոնյանը զիջեց 0,5-2,5 հաշվով ու մրցաշարում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

Նշենք, որ եզրափակչում Ուեսլի Սոն հաղթեց Քուանգին ու դարձավ մրցաշարի հաղթող։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ