fbpx
Սպորտ

Grand Chess Tour․ Արոնյանը դարձավ արագ շախմատի չեմպիոն

ԱՄՆ-ում ավարտին մոտեցավ Grand Chess Tour St. Louis 2019-ի արագ շախմատի մրցաշարը, որին մասնակցում էր նաև հայկական շախամատի առաջատար Լևոն Արոնյանը։

Ինչպես արդեն նշել էինք, Արոնյանը 6 տուրերից հետո վաստակած 5 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Երևանի ժամանակով օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կայացան արագ շախմատի առաջնության վերջին 3 տուրերը։ Արոնյանի մրցակիցներն էին Ֆաբիանո Կարուանան (7-րդ տուր), Ռիչարդ Ռապորտը (8-րդ տուր) և Յու Յանգին (9-րդ տուր)։

7-րդ տուրում հայ գրոսմայստերը սևերով հաղթեց Կարուանային, այնուհետև 8-րդ տուրում կրկին սև խաղաքարերով պարտվեց Ռապորտին, իսկ վերջին տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց Յանգիի հետ։

Արդյունքում՝ Արոնյանը վաստակեց 6,5 միավոր։ Վերջին տուրից հետո նույնքան միավոր ունեցավ իր ակտիվում նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, բայց լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը գրավեց առաջին հորիզոնականը և հռչակվեց Grand Chess Tour St. Louis 2019-ի արագ շախմատի չեմպիոն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ