fbpx
Սպորտ

Grand Chess Tour․ Արոնյանը ձախողվեց 8-րդ տուրում

ԱՄՆ-ում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Երեկ կայացան 8-րդ տուրի պարտիաները։ Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Յան Նեպոմնյաշչիի հետ։

Մի քանի սխալների հետևանքով հայ գրոսմայստերը խաղի միջնամասում ստացավ ծանր դիրք։ Ձեռք բերած առավելությունը Նեպոմնյաշչին կարողացավ հասցնել հաղթական ավարտին։ Պարտիայի 54-րդ քայլում Արոնյանն իրեն պարտված ճանաչեց։

Այս պարտության հետևանքով հայկական շախմատի առաջատարը մնաց 3 միավորով և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 12-րդ հորիզոնականը։

8-րդ տուրում արդյունավետ ելքով ավարտվեց նաև Սերգեյ Կարյակին – Մաքսիմ Վաշիե-Լագրավ պարտիան։ Ռուս շախմատիստը կարողացավ հաղթանակի հասնել ու միանավ առաջատարներին։

Արդյունքում՝ այս պահին 4,5-ական միավորով Անանդը, Դինգ Լիրենը, Կարյակինը, Նեպոմնյաշչին և Կարուանան կիսում են առաջին հորիզոնականը։ Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարային աղյուսակը գլխավորում է հնդիկ շախմատիստը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ