Սպորտ

Superbet Chess Classic․ Արոնյանը հաղթեց ու բարելավեց դիրքերը (ՆԿԱՐ)

Բուխարեստում շարունակվում է Superbet Chess Classic մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։

Նա սպիտակ խաղաքարերով 7-րդ տուրում մրցեց առաջատարներից Ալեքսանդր Գրիշչուկի հետ ու հաղթանակ տոնեց արդեն 29-րդ քայլին, երբ մրցակիցն իրեն պարտված ճանաչեց։

Մոտավորապես հավասար պայքարից հետո միջնախաղում Գրիշչուկի շարունակ թույլ տված մի քանի կոպիտ սխալները նրա դիրքը դարձրել են պարտված, որը տեսնելով ռուս շախմատիստը հանձնվել է։

Այս հաղթանակից հետո Արոնյանն ունի վաստակած 3,5 միավոր և կիսում է 4-րդից 7-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարն է Շաքրիար Մահմեդյարովը՝ 5 միավորով, ով վերջին տուրում կարողացավ հաղթել Ֆաբիանո Կարուանային։ Նրան 4 միավորով հետապնդում են Սո Ուեսլին ու Գրիշչուկը։

Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր։ Արոնյանն այսօր սևերով մրցելու է նույնքան՝ 3,5 միավոր վաստակած Բոգդան-Դանիել Դյակի հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ