fbpx
Սպորտ

Grand Chess Tour․ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Կարլսենին

Grand Chess Tour St. Louis 2019 արագ շախմատի մրցաշարում ավարտվել են 6-րդ տուրի պարտիաները։

Մրցմանը մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Առաջին 3 տուրերում հաղթանակ տանելուց հետո Արոնյանը 4-րդ տուրում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Դինգ Լիրենի հետ։ 5-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն էր։ Արոնյանը սև խաղաքարերով 36-րդ քայլում ստիպեց մրցակցին անձնատուր լինել։ 6-րդ տուրում հայազգի գրոսմայստերի մրցակիցը Պերես Դոմինգեսն էր, ում հետ Արոնյանը խաղաղ դաշինք կնքեց 70-րդ քայլում։

Այս պահին հայ շախմատիստը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը 5 միավորով։ Արոնյանին հաջորդում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ 4,5 միավորով։ Աղյուսակի 3-րդ հորիզոնականում Ֆաբիանո Կարուանան է՝ 4 միավորով։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ