Շարունակվում է շախմատի Ազգերի լիգայի առցանց առաջնությունը, որին իր մասնակցությունն է ունենում նաև Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։
Հիշեցնենք, որ առաջնությունը թիմային մակարդակով է ու Արոնյանը հանդես է գալիս Եվրոպայի հավաքականից։
Երեկ կայացել են մրցաշարի 5-րդ և 6-րդ տուրերը։ Եվրոպայի հավաքականը մրցել է մնացյալ երկրների և Ռուսաստանի հավաքականների հետ։ 2 դեպքում է 2,5-1,5 հաշվով հաղթանակ է գրանցել Եվրոպան։
Արոնյանը 5-րդ տուրում մրցել է իրանցի Ալիրեզա Ֆիրուջայի հետ, որին հաղթել է, իսկ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևի հետ պարտիան ավարտել է խաղաղ դաշինքով։