fbpx
Սպորտ

Աշխարհի գավաթ․ Արոնյանը հաջողեց թայ-բրեքում ու անցավ 1/4-րդ եզրափակիչ (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում կայացան 4-րդ շրջանի թայ-բրեքի պարտիաները։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ թայ-բրեքում հաղթողին պետք է որոշեր նաև Արոնյան – Լի Քուանգ Լիեմ զույգը, քանի որ դասական պարտիաներում կողմերը 2 անգամ խաղաղ դաշինք էին կնքել։

Թայ-բրեքը բաղկացած է 3 մրցաձևից՝ արագ շախմատ, կայծակնային շախմատ և արմագեդոն։ Արագ շախմատում հայ և վիետնամցի շախմատիստները առանց լուրջ պայքարի 2 անգամ ոչ-ոքի խաղացին ու մրցավեճը տեղափոխեցին կայծակնային շախմատ։ Այստեղ արդեն Արոնյանը ցույց տվեց իր վարպետությունը։ Կայծակնայինի առաջին պարտիայում, որում հայկական շախմատի առաջատարը սև խաղաքարերով էր, Արոնյանը կարողացավ օգտվել մրցակցի թույլ տված սխալներից ու 55-րդ քայլում զինվորը վերածելով թագուհու՝ ստիպեց մրցակցին անձնատուր լինել հենց հաջորդ քայլին։ Պատասխան մրցավեճում Արոնյանը հեշտությամբ ոչ-ոքի խաղաց և տեղափոխվեց 5-րդ շրջան կամ, այսպես ասած, 1/4-րդ եզրափակիչ։

Ձեզ ենք ներկայացնում հայ շախմատիստի հաղթական պարտիան․

5-րդ շրջանում Արոնյանի մրցակիցը կլինի Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավը։ Շրջանի առաջին պարտիան կկայանա վաղը։

Նյութի հեղինակ՝ Հարություն Ստեփանյան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ