fbpx
Սպորտ

Grand Chess Tour․ Արոնյանը հայտնվեց վերջին տեղում

ԱՄՆ-ում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։

Երեկ կայացան 7-րդ տուրի պարտիաները։ Արոնյանը սպիտակներով մրցեց Հիկարու Նակամուրայի հետ։ Պարտիան ընթացավ խիստ հավասար պայքարում ու 40-րդ քայլում համաձայնվեցին ոչ-ոքի։

Խաղաղ արդյունք է գրանցվել նաև տուրի մնացած պարտիաներում։

Այսպիսով՝ հայ գրոսմայստերը 7 տուրերից հետո վաստակել է 3 միավոր և կիսում է 10-ից 12-րդ հորիզոնականը։ Լրացուցիչ ցուցանիշներով Արոնյանը վերջին հորիզոնականում է։

Մրցաշարային աղյուսակի առաջատարը շարունակում է մնա Հնդկաստանը ներկայացնող Վիշվանաթան Անանդը։ Նա վաստակել է 3,5 միավոր։ Նույնքան են վաստակել նաև Դինգ Լիրենն ու Ֆաբիանո Կարուանան, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջինը Անանդն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ