Սպորտ

Grand Chess Tour․ Արոնյանը կարևոր հաղթանակ տարավ Կարյակինի նկատմամբ

Խորվաթիայում շարունակվում է Grand Chess Tour Croatia 2019 մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը։

Երեկ՝ հունիսի 1-ին կայացան 6-րդ տուրի պարտիաները, որի շրջանակներում Արոնյանը մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։ Պարտիան ավարտվեց 55-րդ քայլում՝ հայկական շախմատի առաջատարի հաղթանակով։

Հիշեցնենք, որ նախորդ 5 պարտիաներում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել ու սա հայ գրոսմայստերի առաջին հաղթանակն էր մրցաշարում։

Այս պահին Արոնյանը վաստակած 3,5 միավորով կիսում է 4-րդից 6-րդ տեղերը Ֆաբիանո Կարուանայի և Դինգ Լիրենի հետ։ Այս կարևոր հաղթանակից հետո հայ գրոսմայստերը առաջատարներին՝ Սո Ուեսլիին, Յան Նեպոմնյաշչիին և Մագնուս Կարլսենին, զիջում է ընդամենը կես միավորով։

Այսօր կկայանա մրցաշարի եզրափակիչ տուրը, որում էլ կորոշվի հաղթողը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ