fbpx
Սպորտ

Grand Chess Tour. Արոնյանը կիսեց վերջին հորիզոնականը (ԼՈւՍԱՆԿԱՐ)

ԱՄՆ-ում կայացավ Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային մրցաշարի վերջին՝ 11-րդ տուրը։

Արոնյանը մրցեց Սո Ուեսլիի հետ, ով իր հետ միասին կիսում էր վերջին հորիզոնականը։ Արոնյանը սև խաղաքարերով էր։ Գերհավասար պայքարում ընթացած պարտիան տեղափոխվեց տարագույն փղերի վերջնախաղ ու 35-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի։ Այս արդյունքը ոչինչ չփոխեց կողմերի համար ու նրանք մրցաշարը ավարտեցին վերջին և նախավերջին տեղերում։ Լրացուցիչ ցուցանիշներով նախավերջինը Արոնյանն է։

Հետաքրքիր ընթացք ստացավ առաջին տեղի համար պայքարը։ Միանձնյա առաջատար Դինգ Լիրենը ոչ-ոքի ավարտեց պարտիան Շահրիար Մամեդյարովի հետ։ Լիրենից ընդամենը կես միավոր զիջող Մագնուս Կարլսենն էլ իր հերթին հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին ու հավասարվեց չինացի շախմատիստին։

Արդյունքում՝ Կարլսենն ու Լիրենը լրացուցիչ պարտիայում կփորձեն որոշել մրցաշարի չեմպիոնին։ Արդյունքների մասին հավելյալ կտեղեկացնենք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ