fbpx
Սպորտ

Grand Chess Tour. Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

ԱՄՆ-ում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 անվանումը կրող դասական շախմատի մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։

Երեկ կայացել են մրցաշարի 2-րդ տուրի պարտիաները։ Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիի հետ։ Պարտիան, ընդհանուր առմամբ, ընթացել է հավասար պայքարում ու 53-րդ քայլում կողմերը ոչ-ոքի են համաձայնվել։ Խաղաղ դաշինքով են ավարտվել նաև տուրի մնացած պարտիաները։

Քանի որ 1-ին տուրի պարտիաներում միայն  Վիշվանաթան Անանդ – Յան Նեպոմնյաշչի խաղն էր ավարտվել կողմերից մեկի հաղթանակով (Անանդի), այս պահին մրցաշարային աղյուսակում ստացվել է այսպիսի պատկեր․ Առաջին տեղում Անանդն է՝ 1,5 միավորով, 2-րդից 11-տեղերն ունեն հավասար՝ 1 միավոր, իսկ վերջին՝ 12-րդ հորիզոնականում Յան Նեպոմյաշչին է՝ 0,5 միավորով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ