fbpx
Սպորտ

Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում մրցում է աշխարհի չեմպիոնի հետ

Շարունակվում է արագ շախմատի Goldmoney Asian Rapid առնցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։

Կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է։

Առաջին խաղային օրը՝ բաղկացած 4 պարտիաներից, անհաջող է դասավորվել հայ շախմատիստի համար։ Լևոնը ոչ-ոքի է խաղել մեկ պարտիայում, մեկում հաղթել է, իսկ 2 պարտի տանուլ է տվել։

Սակայն կա դեռևս խաղային երկրորդ օրը, որի ընթացքում կրկին հակառակորդները 4 պարտիա են խաղալու։ Այն կկայանա այսօր՝ հուլիսի 2-ին։

Նշենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,6 միլիոն դոլար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ