Արոնյանը Norway Chess Blitz մրցաշարում գրավեց 2-րդ տեղը

Հրապարակող՝

Արոնյանը Norway Chess Blitz մրցաշարում գրավեց 2-րդ տեղը

Ամենադիտվածներ

Altibox Norway Chess սուպերմրցաշարի մեկնարկից առաջ Նորվեգիայում կայացավ Norway Chess Blitz կայծակնային մրցաշարը, որը ծառայում է որպես հիմնական մրցաշարի վիճակահանություն: Կայծակնային մրցաշարը կարևոր է այնքանով, որ 1-5-րդ տեղեր գրաված շախմատիստները հնարավորություն են ստանում մեկ պարտիա սպիտակներով ավել խաղալ:

Կայծակնային մրցաշարում Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և Մագնուս Կարլսենի հետ կիսեց 2-3-րդ հորիզոնականները և լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 2-րդ հորիզոնականը: Արոնյանը մրցաշարի առաջին տուրում հաղթել էր աշխարհի չեմպիոն Կարլսենին: Կայծակնային մրցաշարի հաղթող դարձավ Մաքսիմ Վաշիե Լագրավը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր:

Վաշիե-Լագրավը կայծակնային գործակցոց գերազանցեց Մագնուս Կարլսենին և այժմ նա աշխարհում այս գործակցով առաջինն է:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

Ամենաթարմ