Grand Chess տուրի հերթական փուլի Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարի առաջին երեք տուրերում հայ շախմատիստ Լևոն Արոնյանը հաջորդաբար հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավին, ռուս Սերգեյ Կարյակինին և Ադրբեջանից Շահրիյար Մամեդյաովին:
Այժմ Արոնյանն ունի 6 հնարավորից 6 միավոր: Նա մրցաշարի միանձնյա առաջատարն է: Արոնյանին հաջորդում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Նշենք, որ այսօր արագ շախմատի ևս 3 տուր կխաղարկվի: