fbpx
Սպորտ

Grand Chess Tour․ Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը

ԱՄՆ-ում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային մրցաշարում ավարտվեցին 3-րդ տուրի պարտիաները։

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չափեց Վիշվանաթան Անանդի հետ։ Հանդիպումն ընթացավ խիստ հավասար պայքարում ու նավակային վերջնախաղ հասնելուց հետո կողմերը ոչ-ոքի համաձայնվեցին 42-րդ քայլում։

Ոչ-ոքի ավարտվեցին նաև տուրի մնացած պարտիաները։ Ուշագրավն այն է, որ մրցաշարի ողջ ընթացքում կայացել է 18 պարտիա, որոնցից 17-ը ավարտվել են ոչ-ոքի և միայն մեկում Անանդին հաջողվել է հաղթել Նեպոմնյաշչիին։ Այդ հաղթանակի շնորհիվ հնդիկ շախմատիստն առաջին հորիզոնականում է՝ 2 միավորով, իսկ Նեպոմնյաշչին վերջին հորիզոնականում՝ 1 միավորով, մնացածը 1,5 միավորով կիսում են 2-րդից 11-րդ տեղերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ