fbpx
Հասարակություն

Առողջ սնունդը կարող է նպաստել գլոբալ ջերմացման հաղթահարմանը. ՄԱԿ-ի զեկույցը

ՄԱԿ-ը կլիմայի փոփոխության մասին իր վերջին զեկույցում եկել է այն եզրակացման, որ եթե մարդկությունը սկսի քիչ միս ուտել, հող մշակել քիչ քանակությամբ քիմիկատներով և պաշտպանել անտառները, ապա գլոբալ ջերմացման խնդիրը կարող է հաղթահարվել՝ միաժամանակ լուծելով նաև երկրագնդի աճող բնակչությանը կերակրելու հարցը:

Գիտնականները կարծում են, որ մարդիկ չափից շատ տարածքներ են օգտագործում անասնաբուծության համար, այն դեպքում: Նշվում է, որ ավելի խելամիտ կլիներ նախապատվությունը տալ հողագործությանը, ինչը կարող է ավելի շատ երկրներ կերակրել: ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, անտառների պաշտպանությունը պետք է դառնա մարդկության առաջնահերթություններից մեկը:

Նաև ջրի պակասի կանխատեսումներ են արվել, ինչի հետևանքով բերքատվությունը կարող է անկում գրանցել՝ ստիպելով մարդկանց դիմել միգրացիայի, որն էլ, իր հերթին, կհանգեցնի սննդամթերքի գների չդադարող աճի:

ՄԱԿ-ը համոզված է, որ կլիմայի փոփոխությունը կանգնեցնել կարող են ինչպես յուրաքանչյուր կառավարություն, խոշոր ընկերություն, այնպես էլ՝ յուրաքանչյուր մարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ