Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ առողջության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Այս մասին տեղեկացանք պետնախարարի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
«Այսօր ընդունել եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
Կարևորել եմ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, ինչպես նաև ընթացիկ տարվանից բժշկական ապահովագրության փորձնական կիրառման ծրագրերը։ Կարծում եմ՝ վերջինս պետք է դառնա սոցիալական ինստիտուտ, քանի որ կառավարության վարած քաղաքականության տրամաբանության ծիրում մենք առողջապահական հարցերը դիտարկում ենք հենց այդ շրջանակում։
Այս մտքիս համաձայնել է նաև զրուցակիցս՝ նշելով, որ ՀՀ-ում իրականացվող զարգացման բոլոր ծրագրերում միշտ հաշվի են առնվում Արցախի խնդիրները: Ա․ Թորոսյանը հավելել է նաև, որ առաջիկայում Արցախին կտրամադրվեն շտապօգնության նոր և արդիականացված 10 մեքենաներ»,- գրել է Գրիգորի Մարտիրոսյանը: