fbpx
Առողջապահություն

Առողջապահության նախարարությանը ենթակա 15 կառույցների տանիքներին կտեղադրվեն արևային վահանակներ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է արևային վահանակների արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին:

Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպման նպատակն է` ապագայում նախարարության թվով 15 ենթակա կառույցների տանիքներին տեղադրել արևային վահանակներ, որոնցից երկուսում`«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային» և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական» կենտրոններում արդեն իսկ տեղադրվել է համակարգը։

«Առանց այդ էլ սուղ առողջապահական ոլորտի ֆինանսավորումը երբեմն տարբեր պատճառներով ծախսվում է ոչ բժշկական ծառայությունների վրա, դրանցից է՝ էլեկտրաէներգիան, ջրի տաքացումը և այլն։ Որոշել ենք առնվազն ուսումնասիրությունների մակարդակում հասկանալ, որքանով կարող ենք մտնել դրա մեջ։ Սկսած մեծ բժշկական հաստատություններից՝ վերջացրած փոքր հաստատություններով»,- ասել է Արսեն Թորոսյանը։

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական» կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը, ներկայացնելով արդյունքները, նշել է, որ 2018 թվականի հուլիսից տեղադրվել են պանելները և կես տարվա կտրվածքով խնայվել է մոտ 2․280 հազար դրամ: Այդ ժամահատվածի ծախսած էլեկտրաէներգիայի համար վճարվել է 450000 դրամ:

Հյուրերը ներկայացրել են իրենց առաջարկները` հաշվի առնելով և՛ արդյունավետությունը, և՛ հնարավոր ռիսկերը:

Նախարարը լսել է ներկայացուցիչների առաջարկները` հույս հայտնելով, որ այս գաղափարը մոտ ապագայում իրականություն կդառնա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ