fbpx
Առողջապահություն

Առողջապահության նախարարությունը գրիպի դեմ պատվաստումների ուշացման համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը

Առողջապահության նախարարությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ուշացման համար:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պատվաստանյութն արդեն երկրում է: Ներկայումս կազմակերպվում է մաքսազերծումը և առողջության առաջնային պահպանման հաստատություններին բաշխելու գործընթացը:

Այս և նախորդ սեզոններին պատվաստումների ուշացման համար կան մի շարք հիմնավոր պատճառներ:

Առողջապահության նախարարության կողմից 2019-2020 թվականների սեզոնի համար մի քանի փուլով հայտարարվել են պատվաստանյութի ձեռք բերման մրցույթներ, սակայն մասնակիցներ չեն եղել կամ առաջարկները չեն համապատասխանել «Գնումների մասին» օրենքի պահանջներին:

Միաժամանակ, սեզոնային գրիպի պատվաստանյութի գլոբալ անբավարարություն է դիտվում, և Հայաստանի փոքր շուկան հրապուրիչ չէ մատակարարների համար: Սեզոնային գրիպի պատվաստանյութն ունի մեկ այլ առանձնահատկություն՝ մյուս պատվաստանյութերի նման պահուստային պաշար չի ձևավորվում, այլ գնվում է միայն տվյալ սեզոնի համար:

Հիշեցնենք, որ գրիպի սեզոնն արդեն սկսվել է, իսկ նախարարությունը առիթի դեպքում նշում է, որ գրիպի դեմ պատվաստումն առավել արդյունավետ է սեզոնին նախորդող ժամանակահատվածում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ