fbpx
Ժամանց

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մոմե արձանները հանվել են Մադամ Տյուսոյի թանգարանից

Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանը թագավորական ընտանիքին նվիրված էքսպոզիցիայից հանել է արքայազն Հարիի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի մոմե արձանները։ Այս որոշման պատճառ է դարձել Սասեքսի դուքսի ու դքսուհու հայտարարությունը, որով պարզ է դարձել, որ նրանք մտադիր են դադարեցնել թագավորական ընտանիքի «բարձրաստիճան» անդամների ֆինանսական արտոնություններից։ Այս մասին հաղորդում է the Sun-ը։

«Մնացած աշխարհի հետ միասին մենք արձագանքում ենք զարմանք առաջացրած նորությանն այն մասին, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին կդադարեցնեն թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամների պարտակությունների կատարումը։ Այսօրվանից Մեգանի ու Հարիի արձանները չեն հայտնվի թագավորական ընտանիքի մեր հավաքածուում»,-մեջբերվում են թանգարանի գլխավոր տնօրեն Սթիվ Դևիսի խոսքերը։

Ավելի վաղ արքայազն Հարին ու նրա կինը՝ ամերիկացի նախկին դերասանուհին Մեգան Մարքլը հայտարարել են, որ ցանկանում են հրաժարվել ֆինանսական արտոնություններից, որոնք տրվում են ըստ կարգավիճակի և ինքուրույն վաստակել՝ ընդ որում շարունակելով կատարել թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները։ Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ այս քայլը խնդիրներ է ստեղծում, որոնց լուծումը ժամանակ է պահանջում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ