fbpx
Իրավական

Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն. Դատախազություն

ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հրապարակում էր արել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հորդորելով քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ:

Արսեն Բաբայանը տարածել էր ֆեյսբուքյան օգտատեր Քրիստ Հովսեփյանի այն գրառումը, որտեղ ասվում էր, որ «Ոչ»-ի շտաբի անդմաները Հարավարևմտյան թաղամասում թիրախավորել են թոշակառուներին ու առաջարկել են 5000-ական դրամ:

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն հայտնել է.«Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է քրեական ոստիկանություն՝ դրանում նշված հանգամանքների ստուգման նպատակով համապատասխան գործողություններ կատարելու»։

Աղբյուրը՝ Tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ