fbpx
Իրավական

Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է Կարեն Ֆախոյանին

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Այս մասին հայտնել է Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Նշենք, որ այս դատավորի վարույթում է քննվում նաև Բաբայանին ձերբակալելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։

Այսպիսով այսօր՝ ժամը 17։40-ին Կարեն Ֆարխոյանը կքննի և՛ ՀՔԾ–ի միջնորդությունը, և՛ պաշտպանների բողոքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ