fbpx
Իրավական

Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ, բավարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանին ձերբակալել են ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա:

Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ:

Նշենք, որ քրեական գործով որպես կասկածյալ ներգրավված է նաև ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ