fbpx
Սպորտ

Արսեն Հարությունյանն ավարտեց մրցելույթը․ Տոկիո-2020

Օգոստոսի 4-ին ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացրել է, որ Տոկիոյում ընթացող խաղերի մեկնարկային գոտեմարտում Հարությունյանը 1։6 հաշվով պարտվել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Էրդենեբատ Բեկբայարին։

«Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ) դուրս է մնացել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային պայքարից:Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանար, եթե մոնղոլ մրցակիցը դուրս գար եզրափակիչ, սակայն վերջինս պարտվել է հաջորդ գոտեմարտում:

Այսպիսով, հայ օլիմպիականներից պայքարի մեջ են մնացել բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ քաշային կարգ) և ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ): Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ. օգոստոսի 6-ին նա եզրափակչի ուղեգրի համար պայքարելու է ամերիկացի Քեյշոն Դևիսի հետ: Նույն օրը Թևանյանը կանցկացնի մեկնարկային գոտեմարտը:

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանն առայժմ նվաճել է 3 մեդալ. ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ