Հռոմում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը այսօր նվաճել է առաջին մեդալը։
61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Պիլիդիսի հետ։
Մեր ըմբիշը կարողացավ հաղթանակ տանել հույն մրցակցին 10-0 հաշվով՝ նվաճելով բրոնզե մեդալ։
Նշենք, որ Արսեն Հարությունյանը նախորդ տարի դարձել էր Եվրոպայի առաջնության չեմպիոն: