Արսեն Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալը․ ըմբշամարտի ԵԱ-Azat TV
Սպորտ
23:00 16/02/2020

Արսեն Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալը․ ըմբշամարտի ԵԱ

Հռոմում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը այսօր նվաճել է առաջին մեդալը։

61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Պիլիդիսի հետ։

Մեր ըմբիշը կարողացավ հաղթանակ տանել հույն մրցակցին 10-0 հաշվով՝ նվաճելով բրոնզե մեդալ։

Նշենք, որ Արսեն Հարությունյանը նախորդ տարի դարձել էր Եվրոպայի առաջնության չեմպիոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ