fbpx
Սպորտ

Արսեն Ջուլֆալակյանը հայտնել է, թե ինչ սահմանափակումներ կնվազեցվեն սպորտում

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ում գրառում է կատարել:

Նա հայտնում է, թե մայիսի 4-ից սպորտի հետ կապված ինչ սահմանափակումներ են նվազեցվելու:

«Քանի որ սպորտի մասով մայիսի 4-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների նվազեցման որոշումը այնքան էլ պարզ չէր մարզաշխարհի համար, խնդրել եմ պարետին լրացուցիչ պարզաբանում տրամադրել»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում։

ՍՊՈՐՏԻ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Թույլատրվում է՝

Սպորտի բնագավառում գործունեություն

Սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար

Սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով

Սպորտի բնագավառում գործունեությունը ներառում է՝

Սպորտային օբյեկտների գործունեություն

Թույլատրվել է միայն պրոֆեսիոնալ մասով.

Սպորտային միջոցառումների անցկացման համար բաց և փակ կառույցների գործունեություն՝ ֆուտբոլի, հոկկեյի, կրիկետի, ռեգբիի, թեթև ատլետիկայի, գոլֆի մարզադաշտերի, ավտոմեքենաների, լողավազանների և լողավազաններով մարզադաշտերի, տափօղակով հոկկեյի, չմշկավազքի և ձմեռային այլ սպորտաձևերի սահադաշտերի և մարզադաշտերի, բռնցքամարտի դահլիճների, մարզահրապարակների և այլն։

https://www.facebook.com/arsen.julfalakyan/posts/3261700243849732

Պրոֆեսիոնալ մարզիկների համար բացօթյա կամ փակ տարածքներում սպորտային միջոցառումների կազմակերպում և անցկացում սեփական սպորտային կառույցներ ունեցող կազմակերպությունների կողմից։

Սպորտային ակումբների գործունեություն.

Թույլատրվել է միայն պրոֆեսիոնալ մասով

Պրոֆեսիոնալ ակումբներ, որոնց անդամները հնարավորություն են ստանում մասնակցել մարզական միջոցառումներին: Մասնավորապես՝ ֆուտբոլի, լողի, բռնցքամարտի, ըմբշամարտի, կուլտուրիստական, մարմնամարզական, հրաձգային, ձմեռային սպորտաձևերի ակումբների, գոլֆ-ակումբների, շախմատի, շաշկիի և այլ ակումբներ։

Մարզադահլիճների պատկանելիությունն էական չէ (ԿԳՄՍ, ՀԱՕԿ, ՏԻՄ-եր, սպորտային հկ-եր)։ Կարգավորումը վերաբերում է բոլորին»,-գրել է նա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ