Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հաղթող է ճանաչվել Դանիայում տեղի ունեցած Thor Masters միջազգային մրցաշարում:
77 կգ քաշային հունահռոմեական ըմբիշը 7 հաղթանակ է տարել, այդպիսով նվաճելով հաղթողի տիղոսը։
Հավելենք, որ Ջուլֆալակյանը մրցավայր էր մեկնել իր հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ։
Նշենք, որ 19 երկրի 165 ըմբիշ է մասնակցել այս մրցաշարին։