fbpx
Սպորտ

Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց վաղեմի մրցակցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մոսկվայի Գրան-Պրիի շրջանակում ըմբշամարտի աշխարհի հավաքականը մրցել է Ռուսաստանի դեմ: Աշխարհի թիմի կազմում հանդես է եկել հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:

Արսենը մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Վլասովի հետ: Ռուս մարզիկը 77 կգ քաշայինների եզրափակչում լարված ու համառ պայքարում կարողացել է 3:2 հաշվով առավելության հասնել Ջուլֆալակյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Արսեն Ջուլֆալակյանը և Ռոման Վլասովը հանդիպել էին նաև Լոնդոնի-2012 Օլիմպիական խաղերի եզրափակիչում, որտեղ ևս հաղթանակը ռուս ըմբիշինն է եղել:

Առաջին գոտեմարտում Ջուլֆալակյանը ժամանակից շուտ 10:2 հաշվով հաղթել էր վենեսուելացի Ռիվաս Վուելիկսիսին:

Նշենք՝ Ռուսաստանի հավաքանը Մոսկվայի Գրան-Պրի Alrosa CUP-ի շրջանակում 11:1 ընդհանուր հաշվով հաղթել է աշխարհի հավաքականին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ