fbpx
Իրավական

Արսեն Թորոսյանի դեմ դատական հայց է ներկայացվել

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» քաղաքացիական հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցվոր Գևորգ Գրիգորյանի ներկայացուցչի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Թորոսյանի՝ 07.05.2019 թվականին Facebook-յան իր էջից արված ուղիղ եթերից զրպարտություն համարվող տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքելու և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջների մասին:

Այդ ուղիղ եթերում Թորոսյանը պատվաստումների դեմ ելույթ ունեցողներին անվանել էր «շահադիտական նպատակներով մեր ազգաբնակչության առողջությունը վտանգի տակ դնողներ»:

Tert.am-ը նշում է, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն` Թորոսյանի դեմ հայցը ետ է վերադարձվել` դրանում առկա որոշ սխալներ շտկելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ