fbpx
Խորհրդարան

Արսեն Թորոսյանի և «Իմ քայլի» պատգամավորի հարաբերությունները կարծես լարվում են

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«7-րդ գումարման ԱԺ աշխատանքների ընթացքում գրեթե չի եղել որևէ նախաձեռնություն առողջապահության նախարարության կողմից, որը «չքննադատվի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից: Արդեն չեմ էլ հիշում դրանց թիվը՝ մարդու պապիլոմավիրուսի պատվաստում, ուռուցքաբանության ծրագրում փոփոխություններ, գլխուղեղի կաթվածի ծրագիր, սանավիցիա, ծննդօգնության ծառայությունների բարելավում, բուժհիմնարկների կառավարման հարցեր, հակածխախոտային միջոցառումներ, դեղերի մասին օրենք և այլն:

Հիմա էլ հերթը հասավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում մեր վարած քաղաքականության «քննադատությանը» (միայն ՍՊԻԴ-ի կենտրոն արտահայտությունն իսկ նման «ոլորտային» պաշտոնյայի կողմից արդեն իսկ անընդունելի է):

Կարծում եմ ոմանց մոտ թյուր կարծիք է ձևավորվել, թե պատգամավորական գործունեությունը միայն ոլորտային նախարարին բազում «բացահայտող» հարցումներ անելով ու ցանկացած նախաձեռնություն հանրայնորեն պախարակելով է արտահայտվում»:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.379672092219062/1142322215954042/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ