Առողջապահություն
14:50 17/02/2020

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Կորեայում է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Կորեայի Հանրապետությունում` մասնակցելու «Հայաստանի, Վրաստանի և Կորեայի միջև գիտելիքների փոխանակում առողջության ապահովագրության վերաբերյալ» միջոցառմանը:

Այցի շրջանակներում պատվիրակությունը կծանոթանա Կորեայում առողջության ապահովագրության ազգային ծառայության համակարգին, իրականացման սկզբունքներին, այլ մանրամասներին:

Կողմերը քննարկելու են առողջության ապահովագրության ազգային համակարգի ներդրման համար անհրաժեշտ պայմաններն ու հիմնական գործողությունները:

Նախարարի օրակարգում նախատեսված են մի շարք հանդիպումներ` այդ թվում Կորեայի առողջապահության նախարարի, Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահի և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահի հետ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահանության նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ