Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, որտեղ ասվում է.
Հարգելի բուժաշխատողներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է, ինչը հսկայական աշխատանք և նվիրում, բարձր պատասխանատվություն, հոգատարություն և հզոր ուժ է պահանջում:
Կյանքեր փրկելը հնարավոր է դառնում միայն քրտնաջան և անձնվեր աշխատանքի շնորհիվ, ինչի համար հաճախ լուռ, բայց գրեթե միշտ շնորհակալ են լինում:
Առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է, և ձեր շնորհիվ է, որ կարողանում ենք պահպանել այն:
Ձեզ մաղթում եմ երկար, առողջ և բարեկեցիկ կյանք:
Շարունակե՛ք փրկել կյանքեր:
Առողջապահության նախարար
Արսեն Թորոսյան