fbpx
Առողջապահություն

Արսեն Թորոսյանն ընդունել է «Հայ» ասոցիացիայի ներկայացուցիչներին

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ «Հայ» ասոցիացիայի ներկայացուցիչները Արսեն Թորոսյանին են ներկայացրել «Հայ մանուկ» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, որոնք հիմնականում ուղղված են անպտղությամբ տառապող զույգերի աջակցությանը, որոնք կարող են երեխա ունենալ միայն արտամարմնային բեղմնավորման միջոցով:

Հյուրերը մանրամասնել են, որ ծրագիրն արդեն երկու տարի է, ինչ գործում է, և արդեն երեք երեխա լույս աշխարհ է եկել, ևս մեկ հղիություն ընթանում է: Ներկայումս 20 շահառու հետազոտվում է (զույգերի տարիքային շեմը` 38), բժիշկների դրական եզրակացության առկայության դեպքում` նրանց համար կիրականացվի արտամարմնային բեղմնավորում:

Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության շրջանակները: Արսեն Թորոսյանը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կարևոր առաքելություն են կատարում, քանի որ մայրանալու իրավունք ունեն բոլորը, և ամեն երեխայի ծնունդ ապագայի երաշխիք է:

Նշենք, որ «Հայ մանուկ» ծրագրում ընդգրկվելու համար շահառուները գրանցվում են առցանց։ Ասոցիացիան համագործակցում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի, «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնի, «Աստղիկ» բժշկական կենտրոնի և «Ֆերթիլիթի» պտղաբերության կենտրոնի հետ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ