fbpx
Առողջապահություն

Արսեն Թորոսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

Մայիսի 16-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ` Ռիե Հիրաոկայի գլխավորությամբ:

2005 թվականից ի վեր ԱԶԲ-ն աջակցում և ծրագրեր է իրականացնում Հայաստանում: Ներկայիս աջակցությունը նախատեսվում է ուղղել ֆինանսների, կրթության և առողջապահության ոլորտի բարեփոխումներին:

Վերջինիս նպատակն է ամփոփել և կառավարության հետ համաձայնության գալ քաղաքականության բարեփոխումների գործողությունների և ծրագրի վարկավորման ֆինանսական միջոցների շուրջ:

ՀՀ առողջապահության նախարարության և ԱԶԲ-ի միջև համագործակցությունը ընդգրկում է առողջապահական ծառայությունների համընդհանուր ծածկույթի ապահովման նպատակով առողջության/բժշկական ապահովագրության ներդրման հիմնահարցերի շրջանակը: ԱԶԲ-ն կաջակցի վերոնշյալ աշխատանքների իրականացման նպատակով հիմնական ծառայությունների փաթեթի կառուցվածքի բարելավման, բժշկական ծառայություների գների հաշվարկման, ինչպես նաև առողջության/բժշկական ապահովագրության հայեցակարգի մշակման հարցերում:

Համակարգի բարեփոխումների փաթեթում ընդգրկված են առողջապահության ֆինանսավորման, բուժօգնության որակի բարելավման, առողջապահության ոլորտի տեղեկատվական համակարգի զարգացման ուղղությամբ համապարփակ աշխատանքների իրականացումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ