fbpx
Կառավարություն

Արսեն Թորոսյանը հանդիպել է Սթարքի լսողական հիմնադրամի ներկայացուցիչներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Սթարքի լսողական հիմնադրամի տնօրինության հետ: Վերջիններս ներկայացրել են հիմնադրամի կատարած աշխատանքները և հետագա պլանները, ինչպես նաև առաջարկել են ստեղծել լսողական առողջապահության ազգային ծրագիր։

Լսողական սարքերի արդյունաբերող ամերիկյան Սթարքի լսողական հիմնադրամը` «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի, պրոֆեսոր Արա Բաբլոյանի և ԱՄՆ-ից Քավուկչյան ընտանիքի հետ միասին 2015 թվականից որոշել են բարեգործական առաքելություն իրականացնել Հայաստանում՝ կարիքավոր անձանց ապահովելու լսողական սարքերով:

«Մենք հասկանում ենք, որ երկիրը ոչ միայն հումանիտար օգնության կարիք ունի, այլ նաև տեխնիկական և ռազմավարության զարգացման», – ասել է Արա Բաբլոյանը:

Սկսած 2017 թվականից` Հայաստանում երեք և Արցախում մեկ անգամ իրականացվել է մարդասիրական այս առաքելությունը, որի արդյունքում Երևանից, մարզերից և Արցախից կարիքավոր անձինք ստացել են մոտ 9000 լսողական սարք:

Սթարքիի լսողական հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանի ազգային քաղաքականությունն ու ռազմավարական պլանը` ականջի և լսողության խնամքի վերաբերյալ: Այն իրականացվել է աշխարհի ավելի քան 110 երկրներում, որոնցից 65-ում կրում է շարունակական բնույթ:

Ծրագրի հիմնական թիրախ են հանդիսանում սոցիալապես անապահով և խոցելի խմբերը:

Նախարար Արսեն Թորոսյանը, կարևորելով ծրագրի իրականացման դերը մեր երկրում, պատրաստակամություն է հայտնել աջակցել հիմնադրամին և օգնել նրանց` քայլ առ քայլ առաջ գնալու և այն իրականացնելու հարցում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ