fbpx
Առողջապահություն

Արսեն Թորոսյանը՝ «Հանրապետական» ծննդատան աղմկահարույց դեպքի մասին

«Ես ոչինչ չեմ կարող ասել իրավական տիրույթում գտնվող գործի մասին, որը նախաքննության փուլում է: Այս մասին այսօր լրագրոների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով «Հանրապետական» ծննդատան աղմկահարույց դեպքին։

«Ինֆորմացիայի մասով պետք է հիմք ընդունել Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը՝ այդ գործի վերաբերյալ»,-հավելեց նա։

Նախարարի կարծիքով՝ Քննչական կոմիտեն կանի ամեն բան՝ իրականությունը վեր հանելու և պատշաճ գնահատական տալու համար։

«Մենք կօգնենք նրանց այդ հարցում, որ մեղավորները պատժվեն օրենքի ողջ ուժով»,-նշեց նախարարը։

Հարցին՝ արդյոք զրուցե՞լ է ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետ, Ա․ Թորոսյանն ասաց, որ չի զրուցել, ոչ էլ պատրաստվում է զրուցել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ