fbpx
Առողջապահություն

22:10 5/6/2019

Արսեն Թորոսյանը կգործուղվի Շվեյցարիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին 2019 թվականի հունիսի 25-27-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Պատվաստումների և Պատվաստանյութերի Միջազգային Դաշինք միջազգային հեղինակավոր կազմակերպության (GAVI) խորհրդի հերթական նիստին և խորհրդի անդամների փակ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Թորոսյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն», – ասված է որոշման մեջ:

Վերեվ