«Բժշկության զարգացմանը զուգընթաց շատ ավելի շատ քաղցկեղներ հնարավոր է լինում բուժել կամ ամբողջովին կամ երկարատև», – այսօր հայտարարեց Արսեն Թորոսյանը ֆեսբուքյան իր ուղիղ եթերում:
«Ուզում եմ կոչ անել բոլոր այն մեր քաղաքացիներին, ովքեր ունեն այդ ծանր ախտորոշումը, երբեք չհանձնվել այն լսելուց հետո, քանի որ դրա բուժման մեջ շատ կարևոր է հաստակամությունը և դրան հաղթահարելու պատրաստակամությունը»:
Նախագահը խոսեց նաև վարքագծի մասին, որն անհրաժեշտ է ցուցաբերել, որպեսզի այս հիվանդությունը կանխարգելվի կամ չզարգանա:
Ինչպես նշեց նախարարը, անցյալ տարվա տվյալներով2018 թվականին մոտ կես միլիոն մարդ մահացել է քաղցկեղից: Հիմնական պատճառներն են ծխախոտը, ալկոհոլը, քաշի ավելցուկը, պասիվ ֆիզիկական ապրելակերպը և այլն: Ուստի նախարարը կոչ է անում քիչ ծխել, զբաղվել ֆիզիկական ակտիվ աշխատանքով, կատարել անհրաժեշտ պատվաստումները:
«Առողջապահության նախարարության հիմնական երեք ուղղություններից մեկը քաղցկեղի դեմ պայքարն է»,-հավելեց նախարարը:
Նշենք, որ այսօր քաղցկեղի միջազգային օրն է: