fbpx
Առողջապահություն

Արսեն Թորոսյանը շարունակում է այցերը. նա Սյունիքի մարզում է

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Սյունիքի մարզում է:

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այցերը շարունակվում են: Այս պահին նա Սյունիքի մարզում է: Նախարարը ողջ օրվա ընթացքում շրջելու է մարզի բոլոր բժշկական կազմակերպություններում` վերջիններիս բժշկական սարքավորումներով, դեղերով և այլ անհրաժեշտ պարագաներով հագեցվածության ու պատրաստվածության աստիճանը գնահատելու համար:
Արսեն Թորոսյանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ում հետ քննարկել են մարզում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպչական հարցերը:
Նախարարը նշել է, որ Գորիսի, ինչպես նաև մյուս բժշկական կազմակերպությունները պետք է մշտապես պատրաստ և զգոն լինեն` հաշվի առնելով ստեղծված այս իրավիճակում վիրավորներին բուժօգնություն ցույց տալու առաջնահերթությունն ու տարածաշրջանի կարևորությունը` հավելելով, որ Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերն ու առհասարակ ողջ բժշկական հանրույթն ամուր կանգնած է մեր հայրենակիցների կողքին:
Շրջայցի ընթացքում Արսեն Թորոսյանը այցելել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժածներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին: Զրուցելով վիրավորների և հարազատների հետ` նախարարը մաղթել է առողջություն, տոկունություն և շուտափույթ ապաքինում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ