fbpx
Սպորտ

Արսենալի ավագը թիմի երկրպագուներին ուղարկեց գրողի ծոցը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում «Արսենալը» մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ։

Խաղի ժամանակ խոսքային բախում տեղի ունեցավ լոնդոնյան ակումբի ավագ Գրանիտ Ջակայի և թիմի երկրպագուների միջև։ Այս մասին հայտնում է լրագրող Ջեյմս Օլին։

«Սա սովորական բան է «Արսենալի» երկպագուների ու Ջակայի համար։ Նրա փոխարինումն ընդունվում է ծափահարություններով, հետո սուլում են, երբ նա առանց շտապելու լքում է խաղադաշտը (փոխարենը արագացներ, քանի որ հաշիվը 2-2 էր)։ Հետո, ի նշան երկրպագուների վրդովմունքի, ձեռքը տարավ դեպի ականջը, գոռաց․ «գնացե՛ք, գրողի ծոցը», հանեց մարզաշապիկն ու գնաց հանդերձարան», – իր Twitter-յան էջում գրել է լրագրողը։

https://www.youtube.com/watch?v=H33Q4LzHEpo

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ