fbpx
Սպորտ

Արսենալի երկրպագուները ցանկանում են խելահեղ ակցիա իրականացնել Բաքվում

«Արսենալի» երկրպագուները կարող են խելահեղ ակցիա իրականացնել Եվրոպա լիգայի` Բաքվում կայանալիք եզրափակչում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Արսենալը» մտադիր է Մխիթարյանին թողնել Լոնդոնում: Ֆուտբոլիստն անվտանգության նկատառումներից ելնելով չի մեկնի Բաքու:

Թվիթերյան CanonCrested խմբի երկրպագուներն առաջարկում են աջակցության ակցիա կազմակերպել, եթե Մխիթարյանն իսկապես չմեկնի Բաքու.

«Եթե Մխիթարյանը չմեկնի Բաքու, պետք է Մխիթարյանի դիմակներ ստեղծել, այն բաժանել «Արսենալի» 6 հազար երկրպագուներին, ովքեր ներկա կլինեն մարզադաշտում: Հանդպման 7-րդ և 77-րդ րոպեներին պետք է բոլորով պարզենք դիմակները»,- ասված է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ