Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Չարլի Նիկոլասը քննադատել է ակումբի տրանսֆերային քաղաքականությունը.
«Ուրախ կլինեմ ցանկացած նորեկի համար, քանի որ ակումբի տրանսֆերային քաղաքականությունը պարզապես կատակի է նման: Զարմացած եմ: Այժմ մեզ անհրաժեշտ են պաշտպաններ, սակայն նրանց գնելը դժվար է:
«Լիվերպուլը» 60-70 մլն եվրո ծախսեց, որպեսզի թիմ հրավիրի աշխարհի լավագույն պաշտպաններից մեկին, սակայն մենք չեն կարողանում նման քայլ կատարել:
Աշխարհի ամենահարուստ ակումբների ցանկում 9-րդն ենք, բայց մեզ թույլ ենք տալիս թիմ բերել միայն վարձավճարով ֆուտբոլիստների: «Արսենա՛լ», խնդրո՛ւմ եմ, ձեռք բեր մի քանի պաշտպանի տրանսֆեր»,- Նիկոլասի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հաղորդում է armsport.am-ը։
